ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Ծղուկ-Գորայք ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
12:00 10.09.2020

Ծղուկ-Գորայք ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել

Ծղուկ-Գորայք ավտոճանապարհին սեպտեմբերի 9-ին տեղի  ունեցած  ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ  զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սեպտեմբերի 9-ին, ժամը 17։26-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կարեն Ո., ծնված 1973 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Արգինե Ղ․-ն (ծնված 1983 թ․)՝ հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

12:00 10.09.2020

Ամենաշատ ընթերցվածները