ԱՎԵԼԻՆ

Առողջապահություն

Բժիշկը նշել է գրիպով և կորոնավիրուսով միաժամանակ վարակվելու վտանգը
15:00 10.09.2020

Բժիշկը նշել է գրիպով և կորոնավիրուսով միաժամանակ վարակվելու վտանգը

Գրիպով և կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կարող է մահացու լինել, Aif.ru- ին ասել է քիթ-կոկորդի բժիշկ Վլադիմիր Զայցևը։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Զայցևի բացատրությամբ, ինչպես գրիպը, այնպես էլ կորոնավիրուսը խնդիրներ են առաջացնում բրոնխների և թոքերի հետ:

«Արդյունքում, մարդը ստանում է երկու ծայրաստիճան տհաճ և վտանգավոր պայմաններ, օրգանիզմը կրկնակի բարդ վիճակում է լինում, և այդ պատճառով նրանցից յուրաքանչյուրը հարվածում է առնվազն երկու կետի», - ասել է բժիշկը:

Զայցևը նաև հավելել է, որ միաժամանակ վարակվելու դեպքում սրտանոթային համակարգի վրա ծանրաբեռնվածություն է լինում, որը կարող է հանգեցնել օրգանների բազմակի անբավարարության:

Միևնույն ժամանակ, բժիշկը նշել է, որ հիվանդության ընթացքը կախված է բազմաթիվ գործոններից: Օրինակ, քնելն ու մարզվելը կօգնեն ձեզ ավելի հեշտությամբ հաղթահարել վարակը:

Աղբյուր` Panorama.am

15:00 10.09.2020

Ամենաշատ ընթերցվածները