ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում կնորոգվի ևս 33 տանիք
18:00 10.09.2020

Կապանում կնորոգվի ևս 33 տանիք

Կապան համայնքում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին զուգահեռ մեկնարկել է նաև բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները։

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիայի ծրագրերի շրջանակում այս տարի Կապան համայնքում կհիմնանորոգվի 33 տանիք, որից 21-ը՝ լանջավոր,12-ը՝ հարթ։

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը 291 մլն ՀՀ դրամ է, որից ՀՀ պետական բյուջեի կողմից ներդրվող մասնաբաժինը՝ 65% կամ 189 մլն ՀՀ դրամ, իսկ համայնքի կողմից ներդրվող մասնաբաժինը՝ 35% կամ 102 մլն ՀՀ դրամ։

Ծրագրի արդյունքում կբարելավվի թվով 33 բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների բնակարանային պայմանները, ինչպես նաև կլուծվի համայնքի համար խնդրահարույց հարցերից մեկը։

Ստորև ներկայացնում ենք ծրագրում ընդգրկված տանիքների ցանկը․

Լանջավոր տանիքներով շենքեր`

Մ.Պապյան 15
Շահումյան 38
Ա.Մանուկյան 3
Շահումյան 22
Մ.Պապյան 5
Շինարարների 24
Հ.Ավետիսյան 20
Լեռնագործների 1
Ռ.Մինասյան 10
Շահումյան 31
Հ.Ավետիսյան 2ա
Սպանդարյան 7
Հ.Ավետիսյան 26
Շահումյան 27
Թումանյան 16
Մ.Պապյան 13
Շահումյան 29
Թումանյան 9
Շահումյան 33
Շինարարների 3
Շահումյան 18

Հարթ տանիքներով շենքեր`

Հալիձոր 4
Հալիձոր 16
Ձորք 10/Բ
Մ.Հարությունյան 10/Ա
Բաղաբերդ 19
Դավիթ Բեկ 9 (սեկցիա 1, սեկցիա 2)
Դավիթ Բեկ 4
Դավիթ Բեկ 3
Մ.Հարությունյան 10/Ա
Հալիձոր 14

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

18:00 10.09.2020

Ամենաշատ ընթերցվածները