ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք
17:00 11.09.2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք

Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:

Վարակակիրներից 2-ը նոր օջախից են՝ Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակաբանների կողմից աշխատանքներ են իրականացվում հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ: Կորոնավարակի ախտորոշում ունեցող մյուս 3 քաղաքացիներից 1-ը Նորշենից է, 2-ը՝ Ստեփանակերտից: Բոլորն էլ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են և նախորոք մեկուսացված են եղել:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 328 մարդու մոտ, որոնցից 283-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 43, ընդհանուր մեկուսացված են 64 քաղաքացի: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 81 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12 680 փորձանմուշի հետազոտություն:

Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը՝ 2020 թվականի օգոստոսի 12-ի ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 12-ի ժամը 22:00-ը ներառյալ։

Նորայր Շողիկյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 11.09.2020

Ամենաշատ ընթերցվածները