ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

ԵՏՀ խորհուրդը լուծում է գտել հայկական տրանսպորտային միջոցների խնդրին
20:00 12.09.2020

ԵՏՀ խորհուրդը լուծում է գտել հայկական տրանսպորտային միջոցների խնդրին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հանձնարարել է Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարություններին ապահովել Հայաստանում և Ղրղզստանում գրանցված և Ռուսաստան ներմուծված մեքենաների հետ կապված խնդրի լուծման միջոցառումների շարք, տեղեկանում ենք ԵՏՀ խորհրդի մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, որոշվել է ընդլայնել տեղեկատվության փոխանակումը Միության երկրների մաքսային մարմինների միջև:

«Հանձնարարվել է Հայաստանին և Ղրղզստանին տեղեկատվություն տրամադրել մաքսատուրքերի դրույքաչափի, այդպիսի մեքենաների համար վճարված մաքսատուրքերի և հարկերի չափի վերաբերյալ:

Այս միջոցը կօգնի սահմանափակել Ռուսաստանում անձնական օգտագործման մեքենաների ներմուծումը Հայաստանից և Ղրղըզստանից, որոնք  ներմուծվել են մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափով , քան գործող ԵԱՏՄ անդամ այլ երկրներում։

Նման տեղեկատվության առկայությունը նաև կպաշտպանի քաղաքացիներին անբարեխիղճ ձեռնարկատերերից մեքենաներ գնելուց:

Արդեն ներմուծված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան տեղեկատվություն ստանալ վճարվող լրացուցիչ տուրքերի չափի մասին: Միության երկրները պատրաստակամություն են հայտնել փոխանակել այդպիսի տեղեկատվություն այժմ ՝ նախքան կառավարություններում համապատասխան ընթացակարգեր անցնելը»,- ասված է ԵՏՀ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում։

Աղբյուր` Panorama.am

 
 
20:00 12.09.2020

Ամենաշատ ընթերցվածները