ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
15:00 15.09.2020

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542036 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Անդոկ», «Վահանավանք», «Գ.Նժդեհ», «Աջափնյակ», «Հալիձոր», «Կենտրոն», «Գետափ», «Երկաթուղայիններ», «Սպանդարյան», «Լեռնագործներ», «Սյունիք», «Սարահարթ», «Հունան 1», «Հունան», «Կայարան», «Ձորք 1» և «Ձորք» համատիրություններում սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
«Բաղաբերդ» համատիրությունում սեպտեմբերի 11-ին ժամը 18:00-20:30 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
«Բաղաբերդ 1» համատիրությունրում սեպտեմբերի 9-ին ժամը 18:30-19:30 և սեպտեմբերի 11-ին ժամը 16։30-18։00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
«Զորավար Դավիթ Բեկ» համատիրությունում սեպտեմբերի 11-ին վթարի պատճառով ժամը 10։00-17։00-ն ջրամատակարարում չի իրականացվել, սեպտեմբերի 8-ին ժամը 18։00-20։45-ն ընկած ժամանակահատվածում Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8 շենքում ջրամատակարարում չի իրականացվել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Կավարտ, Բարաբաթում, Բեխ, Վաչագան թաղամասերում, Գր. Արզումանյան, Մ. Ստեփանյան փողոցներում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Լեռնագործների 2-րդ, 3-րդ և 4-րդ նրբանցքներում սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Լեռնագործների 1-ին նրբանցքում սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ամեն օր ժամը 24։00-08։00 ջրամատակարարում չի իրականացվում։
Ազատամարտիկների փողոցում սեպտեմբերի 11-ին ցերեկային ժամերին վթարի պատճառով 3 ժամ ջուր չի եղել, շաբաթվա մյուս օրերին՝ շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Երկաթուղայիների 5-րդ նրբանցքում ամեն օր ժամը 08։00-24։00 ջրամատակարարում չի իրականացվում։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

15:00 15.09.2020