ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ռուսական ավիաընկերությունները դիմում են դեպի Հայաստան չվերթների համար
18:00 15.09.2020

Ռուսական ավիաընկերությունները դիմում են դեպի Հայաստան չվերթների համար

Առաջին անգամ COVID-19 համաճարակի ընթացքում Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ ռուսական փոխադրողները ցանկանում են թռչելու իրավունք ստանալ ոչ միայն կառավարության կողմից բացված երկրներ, այլև ցանկանում են համալրել մուտքերն այն երկրներ, որոնք դեռ փակ են: Այս մասին գրում է interfax-ը։

Նշվում է, որ օրինակ, չարտերային «AZUR air»-ը թույլտվություն է խնդրել թռիչքներ իրականացնել Ռուսաստանի մի շարք քաղաքներից դեպի Լոնդոն, Կահիրե և Մալդիվներ: Nordwind ավիաընկերությունը խնդրում է թույլտվություն Կալինինգրադ - Ստամբուլ չվերթների համար: Այս երկու ուղղությունները բաց են թռիչքների համար:

Միևնույն ժամանակ, NordStar, Ural Airlines և AZUR ավիաընկերությունները դիմել են դեպի Հայաստան կանոնավոր չվերթների համար։

Փոխադրողները դիմում են նաև Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Իսրայել, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Կիպրոս, Չինաստան և մի շարք այլ երկրներ թռիչքների համար։

Հանձնաժողովն այս հարցերով նիստը կանցկացնի հեռակա կարգով:

Աղբյուր` Panorama.am
18:00 15.09.2020

Ամենաշատ ընթերցվածները