ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Չինաստանի ԱԳՆ-ում հայտարարել են Ռուսաստանի հետ «ժայռի նման» ամուր միասնության մասին
16:00 17.09.2020

Չինաստանի ԱԳՆ-ում հայտարարել են Ռուսաստանի հետ «ժայռի նման» ամուր միասնության մասին

Մոսկվայի եւ Պեկինի միասնությունն «ամուր Է ինչպես ժայռը», ոչ մի արտաքին գործոն չի կարողանա ազդել երկու երկրների ռազմավարական փոխգործակցության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել Է «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում՝ ամփոփելով Ռուսաստան կատարած այցը:

«Բարեկամությունն անխախտ Է: «…» Անկայուն եւ մշտապես փոփոխվող միջազգային իրադրության պայմաններում ռուս-չինական ամուր հարաբերություններն Էլ ավելի մեծ նշանակություն ունեն տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը աջակցելու համար»,-ասել Է նա: Չինաստանի ԱԳ նախարարության ղեկավարը հավելել Է, որ համավարակի սկսվելուց հետո սա առաջին անձնական հանդիպումն Էր ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, եւ կողմերը փոխհամաձայնության են հասել երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ միջազգային ու տարածաշրջանային մարտահրավերներին հակազդելու հարցում:

«Մենք հրապարակել ենք համատեղ հայտարարություն, որում նշել ենք մեր ընդհանուր դիրքորոշումը՝ գործնականում բոլոր միջազգային հարցերի շուրջ, Չինաստանը եւ Ռուսաստանը արդեն կարեւոր կայունացնող ուժ են դարձել արդի միջազգային հարաբերություններում»,-հիշեցրել Է Վան Ին: Նա նաեւ նշել Է, որ առանձին երկրներ օգտագործում են հոգեբանական ահաբեկման քաղաքականությունը, ղեկավարվելով իրենց ցանկություններով, միջամտում են ուրիշ երկրների ներքին գործերին, փորձում են զսպել եւ ճնշում են գործադրում Ռուսաստանի ու Չինաստանի վրա՝ խախտելով կայունությունը:

«Չինաստանն ու Ռուսաստանը մշտապես զարգացնելու են հարաբերություններ, որոնք կողմնորոշված են ապագային, միջազգային հանրակցության հետ միասին առաջ են մղելու միջազգային հարաբերությունների կառուցումը, որոնք հիմնված են փոխադարձ հարգման, արդարության եւ փոխշահավետ համագործակցության վրա»,-եզրափակել Է գործակալության զրուցակիցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուր՝ Արմենպրես

16:00 17.09.2020