ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տեղում կազմակերպված բացօթյա հանդիպմանը քննարկվեցին համայնքի զարգացմանը միտված իրատեսական գաղափարներ
12:00 18.09.2020

Տեղում կազմակերպված բացօթյա հանդիպմանը քննարկվեցին համայնքի զարգացմանը միտված իրատեսական գաղափարներ

Տեղի համայնքապետարանի հարակից այգում կազմակերպված բացօթյա հանդիպում-քննարկումը ուղղված էր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, բնակիչների մասնագիտական և բիզնես կարողությունների ամրապնդմանը, արդյունավետ աշխատատեղերի, նոր ծառայությունների ստեղծմանը, դրանց որակի և մրցունակության բարձրացմանը։ Հենց այս խնդիրներին լուծում տալու կարևորությունն էր, որ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին, Տարածքային զարգացման հիմնադրամի փորձագետներին բերել էր Տեղ համայնք։ Բացօթյա հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքի զարգացման համար իրատեսական գաղափարներ՝ շեշտադրելով տնտեսական զարգացման հիմնահարցերը։
Համայնքի ղեկավար Ներսես Շադունցի գլխավորությամբ կայացած քննարկմանը Տեղ համայնքի կողմից առաջարկվեցին բազմաթիվ գաղափարներ, հնչեցին առաջարկություններ։ Նրանցից առանձնացվեց հատկապես Տեղում նորարարական և տեխնոլոգիական կենտրոնի հիմնումը։
Ի դեպ՝ նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» գործողությունների ծրագրի շրջանակներում։
 
12:00 18.09.2020