ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՎԶԵԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի Մեղրիում նորը հսկիչ անցակետի կառուցման համար
16:00 18.09.2020

ՎԶԵԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի Մեղրիում նորը հսկիչ անցակետի կառուցման համար

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանին վարկ կտրամադրի Մեղրիում Իրանի սահմանին նոր մաքսակետ կառուցելու համար, սակայն այն կապված չի լինելու Ազատ տնտեսական գոտու հետ։ Այս մասին սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի նիստում «2020 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված Մեղրիում հսկիչ անցակետի համար վարկի տրամադրման մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ՎԶԵԲ վարկը կկազմի 10,6 մլն եվրո։

Նախատեսվում է, որ մաքսատան մակերեսը կմեծանա 6,5-ից մինչեւ 8,6 հա։ Թողունակությունը կմեծանա օրական 300-ից մինչեւ 900 մեքենա։ Նախատեսվում է նաեւ, որ շինարարությունը կավարտվի 2023 թվականին։ Դրանից բացի, ներդրվելու են միջազգային մակարդակի վերահսկման մեխանիզմներ։

Հովհաննիսյանի խոսքով՝ հսկիչ անցակետի կառուցումից հետո այն փաստացի կվերածվի լիարժեք գործող մաքսային մարմնի, որտեղ հնարավոր կլինի արդյունավետորեն պայքարել մաքսանենգության դեմ։ Վարկը տրվելու է 15 տարի ժամկետով (եռամյա արտոնությամբ), լողացող տոկոսադրույքով՝ 6-ամսյա Euribor +1 տոկոս։

Դրանից բացի, մաքսատանը տեղադրվելու են նորագույն սարքեր՝ ապրանքների լաբորատոր անալիզի համար, սքաներներ բեռների, այդ թվում՝ ուղեւորների ձեռքի ուղեբեռի զննման համար։

Աղբյուր՝ news.am

16:00 18.09.2020