ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թուրքական լիրան արժեզրկման նոր պատմական ռեկորդ է գրանցել
18:00 18.09.2020

Թուրքական լիրան արժեզրկման նոր պատմական ռեկորդ է գրանցել

Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ Fed-ի տոկոսադրույքների որոշումները ազդել են նաև արտարժույթի շուկայի վրա, գրում է Էրմենիհաբերը։

Թուրքիայի արտարժույթի շուկայում սեպտեմբերի 17-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կրկին արժեզրկվել է՝ կազմելով 7․5605: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 8․91 թուրքական լիրայի փոխարժեք։

Այս ցուցանիշները նոր ռեկորդ են թուրքական լիրայի պատմության մեջ։

Նշենք, որ օգոստոսի 21-ին նախորդող օրերին արձանագրվում էր լիրայի որոշակի արժևորում, ինչը կապված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից լավ լուր հայտնելու սպասումների հետ։

Աղբյուր` Panorama.am
18:00 18.09.2020