ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նոր ռեկորդ. աշխարհի ամենատարեց բնակիչը 117 տարեկան 261 օրական է
15:00 19.09.2020

Նոր ռեկորդ. աշխարհի ամենատարեց բնակիչը 117 տարեկան 261 օրական է

Ճապոնիայի բնակիչ Քեյն Տականան, ում անունը Գինեսի ռեկորդների գրքում ներկայացված է որպես մոլորակի ամենատարեց բնակիչ, կյանքի տևողության նոր ռեկորդ է գերազանցել. սեպտեմբերի 19-ին լրացել է նրա կյանքի 117-րդ տարվա 261-րդ օրը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Ճապոնական նախկին ռեկորդը՝ 117 տարի 260 օր, պատկանում էր Նաբի Թաջիմային։ Նա մահացել է 2018 թվականին։

Քեյն Տանական ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին, նա մտադիր է մեծ շուքով նշել իր 120 ամյակը: Կինը սիրում է շոկոլադ և գազավորված ըմպելիքներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիան՝ 100-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների թվով ռեկորդակիր է։ Նշվում էր, որ 2020 թվականին 41,8 հազար ճապոնացիներ նշել և նշելու են իրենց 100 ամյակը: Անցյալ տարի նման հոբելյարների թիվը 4,8 հազարով պակաս էր։

Աղբյուր` Panorama.am

15:00 19.09.2020