ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հունաստանի հարավային հատվածում միջերկրածովյան ցիկլոն է մոլեգնում
18:00 19.09.2020

Հունաստանի հարավային հատվածում միջերկրածովյան ցիկլոն է մոլեգնում

Հունաստանի հարավային հատվածում մոլեգնող միջերկրածովյան ցիկլոնը էլեկտրականության խափանման պատճառ է դարձել, ջրի տակ են անցել մի շարք տներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Euronews»-ը տեղեկացնում է, որ ցիկլոնն ուղեկցվում է փոթորկոտ քամիներով և ուժեղ անձրևներով: Ամենից շատ տուժել են Զակինֆ, Կեֆալոնիա, Իտակա կղզիները, այնտեղ վնասվել են էլեկտրալարերը, ջրով ծածկվել են ճանապարհները, ջրալցվել են բազմաթիվ տներ և այլն:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ցիկլոնը հանգեցրել է հորդառատ անձրևների, որոնց հետևանքով ջրհեղեղ է գրանցվել երկրի կենտրոնական մասում:

Ուժեղ քամին ու հորդառատ անձրևները խափանել են նաև ծովային հաղորդակցությունը: Հունաստանի առափնյա պահպանության ուժերը սկսել են փրկարարական աշխատանքները:

Աղբյուր՝ Արմենպրես

18:00 19.09.2020