ԱՎԵԼԻՆ

Առողջապահություն

Աղոթատեղիներում կորոնավիրուսով վարակման ռիսկը 4 անգամ ավելի բարձր է, քան` հասարակական տրանսպորտում. հետազոտություն
17:00 21.09.2020

Աղոթատեղիներում կորոնավիրուսով վարակման ռիսկը 4 անգամ ավելի բարձր է, քան` հասարակական տրանսպորտում. հետազոտություն

Կորոնավիրուսն ավելի հաճախ է տարածվում եկեղեցիներում եւ աղոթքի այլ վայրերում. նման վայրերում վարակման ռիսկը 4 անգամ ավել է, քան` հասարակական տրանսպորտում: Այս մասին են գրել Զոնս Հոփքինսի համալսարանի մասնագետների հետազոտության մեջ:

Ըստ Hightech.fm-ի` վերոնշյալ հետազոտողներն ուսումնասիրել են ավելի քան 1000 մարդու վարակման դեպքերի թիվն ու եղանակը Մերիլենդ նահանգում: Ինչպես պարզվել է, շաբաթվա ընթացքում առնվազն 3 անգամ աղոթատեղիներ հաճախող հիվանդների` կորոնավիրուսով վարակման հավանականությունը 16 անգամ ավելի մեծ է, քան` կարանտինին հետեւողների դեպքում:

Ավելին` եկեղեցիներում վարակման ռիսկը 4 անգամ ավել է, քան` հասարակական տրանսպորտում:

«Մեր արդյունքները հաստատում են այն գաղափարը, որ եթե դուրս եք գալիս փողոց, ապա պետք է հնարավորինս հաճախ սոցիալական հեռավորություն պահպանեք: Սա վարակման հավանականությունը նվազեցնելու ամենադյուրին միջոցներից մեկն է»,- ասել է Բլումբերգի դպրոցի համաճարակաբանության դոցենտ եւ Զոնս Հոփկինսի բժշկական դպրոցի բժշկության ամբիոնի դոցենտ Սունիլ Սոլոմոնը:

Գիտնականները նշել են նաեւ, որ պակաս ռիսկային է այցելել աղոթատեղիներ, որտեղ պահպանված են անվտանգության ընթացակարգերը: Սակայն համավարակի մեկնարկից ի վեր եղել է մի քանի դեպք, երբ եկեղեցական հավաքները կորոնավիրուսի տարածման աղբյուր են դարձել` երբ մեկ հիվանդը կարող է վարակել ավելի քան 50 այլ մարդու:

Աղբյուրը՝ NEWS.am

17:00 21.09.2020