ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել
17:00 22.09.2020

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել

Սեպտեմբերի 22-ին, ժամը 04։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Toyota Mark X» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Վահագն Մ.-ն (ծնված 1968 թ․) և Արտյոմ Հ․-ն (ծնված 1988 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՀՀ ԱԻՆ

17:00 22.09.2020

Ամենաշատ ընթերցվածները