ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունն աճել է 24%-ով
12:00 23.09.2020

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունն աճել է 24%-ով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2020 թվականի առաջին կիսամյակում 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ շրջանառությունն աճել է 24%-ով` $142 մլն-ից հասնելով $176 մլն-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնել է, որ ոլորտում աշխատողների քանակը աճել է 13%-ով՝ 14 533-ից հասնելով 16 442-ի, իսկ ակտիվ կազմակերպությունների քանակը աճել է 11%-ով՝ 1007-ից հասնելով 1118-ի:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

12:00 23.09.2020