ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը
17:00 23.09.2020

ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորավարժության նախապատրաստման շրջանակում զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման և նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների կրճատման նպատակով իրականացվելու են պլանային միջոցառումներ, այդ թվում՝ զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 23.09.2020

Ամենաշատ ընթերցվածները