ԱՎԵԼԻՆ

Առողջապահություն

Գրիպի դեմ պատվաստումն այս տարի ավելի քան երբևէ կարևոր է. մասնագետներ
18:00 23.09.2020

Գրիպի դեմ պատվաստումն այս տարի ավելի քան երբևէ կարևոր է. մասնագետներ

Բժիշկներն ասում են, որ այս տարի, ավելի քան երբևէ, կարևոր է գրիպի դեմ պատվաստումը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս վեց ամսականից բարձր տարիքի յուրաքանչյուրին պատվաստվել:

«Մենք կանխատեսում ենք, որ կլինեն մարդիկ, ովքեր միաժամանակ կունենան և՛ COVID-19, և՛ գրիպ, և դա ակնհայտ կործանարար կլինի դեպքերի և մահվան ռիսկերի ավելացման առումներով: Մենք ցանկանում ենք անել այն ամենը, ինչը կկանխարգելի գիպը»,-«Ամերիկայի ձայնին» ասել է է Քլիվլենդի կլինիկայի բժիշկ Սյուզան Ռեհմը:

Երկուսն էլ շնչառական վիրուսներ են, երկուսն էլ պոտենցիալ մահացու: Իսկ գրիպի սեզոնն արդեն սկսված է:

«Մենք գնում ենք դեպի գրիպի սեզոն՝ ձեռքերը մեր մեջքին կապած: Եվ աշխատում ենք մի միջավայրում, որտեղ պատվաստանյութերի նկատմամբ վստահությունը շարունակում է նվազել»,-ասել է «Դուկ» գլոբալ առողջապահական ինստիտուտից Լավանյա Վասուբևան:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հաղորդում է մանկական սովորական պատվաստումների կտրուկ անկման մասին: Բժիշկներն ասում են, որ համաճարակի պատճառով կլինիկաներ այցերի զգալի անկում է գրանցվել:

Նույնիսկ այն դեպքում, երբ համաճարակ չկա, պրոֆեսոր Վասուդևանի կարծիքով, գրիպի պատվաստանյութը միշտ չէ, որ ամենաարդյունավետն է, ուստի մարդիկ դա որպես պատրվակ են օգտագործում չպատվաստվելու համար:

«Դյուկ» մարդու պատվաստանյութերի ինստիտուտից Թոմաս Դեննի խոսքով՝ վերջին տարիներին պատվաստանյութի արդյունավետության մասով 60, 65% հաջողություն են գրանցել: Մասնագետները նշում են, որ նույնիսկ թերի պատվաստանյութը կարող է նվազեցնել վարակի ծանրությունը:

«Գրիպի պատվաստանյութի հետ կապված կան նաև մի շարք առասպելներ, որոնցից մեկը, օրինակ՝ գրիպի պատվաստանյութը իրականում կարող է գրիպի պատճառ դառնալ: Դա հնարավոր չէ, քանի որ գրիպի վիրուսը պատվաստվելուց հետո մեռնում է, ուստի դրանք չեն կարող բազմապատկվել և վարակել»,-ասել է Վասուբևան:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալները ցույց են տալիս, որ գրիպի անցած սեզոնների ընթացքում գրիպից մահացած երեխաների 80%-ը չի պատվաստվել: Ըստ «Դյուկի» համալսարանի հետազոտության՝ ամերիկացի մեծահասակների միայն մեկ երրորդն է 2018-ին պատվաստվել գրիպի դեմ:

Իսկ վարակվածներից հոսպիտալացված կամ մահվան վտանգի ենթարկվածները հիմնականում փոքր երեխաներ, հղիներ, տարեցներ և ուղեկցող հիվանդություններ ունեցողներ են եղել: Ռիսկային խմբում են նաև աֆրոամերիկացիները և այլ փոքրամասնություններ:

Վասուդևանն ասում է, որ առողջապահության ոլորտի մասնագետները պետք է համագործակցեն համայնքների ղեկավարների հետ` տեղեկացնելու հանրությանը, որ գրիպի դեմ պատվաստանյութերը կարող են կյանքեր փրկել: Ղեկավարները պետք է դրանք մատչելի դարձնեն համայնքներում և պատվաստանյութն անվճար տրամադրեն:

Աղբյուր` Panorama.am

18:00 23.09.2020

Ամենաշատ ընթերցվածները