ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Քանի՞ լեզու պետք է իմանալ` թուլամտութան ռիսկը նվազեցնելու համար
19:00 23.09.2020

Քանի՞ լեզու պետք է իմանալ` թուլամտութան ռիսկը նվազեցնելու համար

Երկու լեզուների հավասար տիրապետումը նվազեցնում է ծերացման հետ կապված ճանաչողական խանգարումների ռիսկը: Այս անսպասելի եզրակացությանն են հանգել Օբերտա դե Կատալոնիա եւ Պոմպեու Ֆաբրա (Իսպանիա) համալսարանների գիտնականները:

Նրանց հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Neuropsychologia ամսագրում, մասնակցել է 63 առողջ մարդ, 135 հիվանդ` հիշողության տարբեր տեսակի թույլխանգարումներով եւ 68 մարդ Ալցհեյմերի հիվանդությամբ` ծերունական տկարամտության մահացու եւ անբուժելի ձեւ:

Այս բոլոր մարդիկ ապրում էին Բարսելոնայի թաղամասերում, որոնք տարբերվում են իսպաներենի եւ կատալոներենի օգտագործման հաճախականությամբ: Մասնագետները պարզել են, թե կամավորներից ով է հավասարապես լավ տիրապետում երկու լեզուներին, այնուհետեւ վերլուծել են նյարդաբանական խանգարումների ախտորոշման կապը:

Մասնակիցները նաեւ հիշողության եւ ճանաչողական այլ գործառույթների թեստեր են հանձնել: Պարզվել է, որ լեզվի իմացության բարձր մակարդակը կապված է չափավոր, այլ ոչ թե ծանր ճանաչողական խանգարումների հետ: Մասնագետների կարծիքով` մի լեզվից մյուսը պարբերաբար անցնելն օգնում է պահպանել ճանաչողական վերահսկողության համակարգը, որն օգնում է մարդուն տարբեր գործողություններ կատարել` ընթացիկ խնդիրներին համապատասխան: Այն օգնում է փոխհատուցել հիշողության խանգարումները եւ ուղեղի հիվանդության այլ ախտանիշները:

Աղբյուրը՝ NEWS.am

19:00 23.09.2020