ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

2020-ի օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատ ՀՀ-ում 13 հազար 422-ով ավելի աշխատատեղ է գրանցվել
18:00 24.09.2020

2020-ի օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատ ՀՀ-ում 13 հազար 422-ով ավելի աշխատատեղ է գրանցվել

Հայաստանում 2020 թվականի օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատ գրանցվել է 13 հազար 422-ով ավելի աշխատատեղ:

Այս մասին կառավարության նիստում նշեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ օգոստոսին հուլիսի նկատմամբ գրանցվել է 4 946 աշխատատեղով ավելի ցուցանիշ։

«Այս միտումը նաև շարունակվում է աշխատավարձերի ֆոնդերի հետ կապված։ 2020 թվականի օգոստոսին 2019-ի օգոստոսի նկատմամբ երկրում բոլոր աշխատավարձերի ֆոնդն ավելի է եղել 10 մլրդ 974 մլն դրամով կամ 9,6 տոկոսով։ Սակայն հուլիսի նկատմամբ օգոստոսին այդ թիվը պակաս է եղել 2 մլրդ 663 մլն դրամով։ Իսկ մեկ մարդու միջին աշխատավարձը 2020 թվականի օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատ ավելի է եղել 13 հազար 671 դրամով կամ 7,3 տոկոսով։ Սակայն 2020 թվականի հուլիսի համեմատ օգոստոսին պակաս է եղել 5 հազար 973 դրամով կամ 2,9 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ արձանագրելով, որ երկրում աշխատատեղերի թիվն ավելանում է։

«Իհարկե, սա էլ է մի երևույթ, որը նույնպես պետք է վերլուծության ենթարկվի։ Բայց այս ավելացումն առնվազն վատ չէ։ Սա մեզ հետաքրքրում է նաև ընդհանուր սոցիալական իրավիճակի գնահատման առումով»,- ասաց վարչապետը։ ՊԵԿ նախագահը նկատեց՝ այն, որ օգոստոսին աշխատավարձի ֆոնդը պակաս է եղել հուլիսի համեմատ, պայմանավորված է նրանով, որ հուլիսն արձակուրդային ամիս է և այս ամսին հաշվարկվող աշխատավարձի չափն ավելին է: «Նույն միտումը եղել է նաև 2019-ի հուլիս-օգոստոսին»,- ընդգծեց նա:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 24.09.2020

Ամենաշատ ընթերցվածները