ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
20:00 24.09.2020

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2020 թվականի սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542036 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Բաղաբերդ», «Գետափ», «Աջափնյակ», «Սպանդարյան», «Գ. Նժդեհ», «Բաղաբերդ 1», «Սյունիք», «Լեռնագործ», «Զորավար Դավիթ Բեկ», «Ձորք», «Ձորք 1», «Հալիձոր», «Վահանավանք», «Անդոկ», «Հունան 1», «Կենտրոն», համատիրություններում սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Կայարան» համատիրության Մ. Հարությունյան փողոցի թիվ 8-րդ շենքում սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ: Համատիրության մնացած շենքերում վերը նշված ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Բարաբաթում, Բեխ, Վաչագան, Կավարտ, Շղարշիկ թաղամասերում, Գր. Արզումանյան, Մ. Ստեփանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Սպանդարյանի 4-րդ, Լեռնագործների 1-3-րդ նրբանցքներում սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է ժամը 24:00-07:00, ճնշումը՝ նորմալ:

Արփիկ թաղամասում և Լեռնագործների 4-րդ նրբանցքում սեպտեմբերի 15-ին ժամը 14:00-ից մինչև սեպտեմբերի 17-ը ժամը 14:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

20:00 24.09.2020

Ամենաշատ ընթերցվածները