ԱՎԵԼԻՆ

Առողջապահություն

Որո՞նք են COVID-19 պատվաստանյութերի առավելություններն ու թերությունները
15:00 25.09.2020

Որո՞նք են COVID-19 պատվաստանյութերի առավելություններն ու թերությունները

COVID-19 պատվաստանյութերը, որոնց վրա աշխատում են աշխարհի գիտնականները, մշակվում են հինգ տարբեր տեխնոլոգիական հարթակներում, որոնցից յուրաքանչյուրն ունի առավելություններ և թերություններ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից:

Պատվաստանյութի տիպերն են՝
1. վիրուսային պատվաստանյութ՝ կազմված վիբրիոնների առանձին մասնիկներից (субъединичные)
2. վիրուսի նման մասնիկների հիման վրա,
3. ՌՆԹ և ԴՆԹ պատվաստանյութեր,
4. վեկտորային (կրկնօրինակող և չկրկնօրինակող),
5. կենդանի թուլացած և ոչ ակտիվ։

Պատվաստանյութերի մեծ մասը առաջին տեսակին են պատկանում (субъединичные), որոնք ունեն «տեխնոլոգիական անվտանգություն», քանի որ դրանց արտադրության ոչ մի փուլում կենդանի վիրուս չի օգտագործվում, և պատրաստումն ինքնին պարունակում է միայն վիրուսային սպիտակուցներ: Այնուամենայնիվ, լիարժեք իմունիտետ ձևավորելու համար նման պատվաստանյութերը, որպես կանոն, պետք է մի քանի անգամ ներարկվեն, բացատրել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը:

Վիրուսանման մասնիկների վրա հիմնված պատվաստանյութերը նույնպես բաղկացած են միայն վիրուսային սպիտակուցներից, դրանք անվտանգ են, բայց զանգվածային պատվաստումների համար դրանց արտադրությունը տեխնոլոգիապես բարդ է և պահանջում է մեծ ֆինանսական ծախսեր:

ԴՆԹ և ՌՆԹ պատվաստանյութերի արտադրությունը ամենապարզերից մեկն է, սակայն մարմնի բջիջներ գենետիկական նյութեր հասցնելու տեխնոլոգիաները դեռ լավ զարգացած չեն, ուստի մինչ այժմ կլինիկական պրակտիկայում չի օգտագործվում նուկլեինաթթվի վրա հիմնված ոչ մի դեղամիջոց:

«Պատվաստանյութերի նախատիպերի մշակման զգալի մասը հիմնված է վիրուսային վեկտորների օգտագործման վրա, որոնք բազմապատկվում են (ընդունակ են բազմապատկելու) և չեն վերարտադրվում (չեն կարող վերարտադրվել): Այս երկու տեսակի պատվաստանյութերի արտադրության տեխնոլոգիան նույնն է. վիրուսային վեկտորի գենոմում տեղադրվում է մեկ այլ վիրուսի թիրախային սպիտակուցը կոդավորող գեն:

Կենդանի թուլացած և ոչ ակտիվ պատվաստանյութերը դասական տեխնոլոգիական հարթակներ են և օգտագործվել են ավելի երկար, քան մյուսները: Ոչ ակտիվ դեղամիջոցը պարունակում է ոչ կենսունակ վիրուսներ, ուստի երկարատև իմունային պատասխան ձևավորելու համար հաճախ պահանջվում է բազմակի ներարկում: Իսկ կենդանի թուլացած պատվաստանյութերը պահանջում են մեկ դեղաչափ, բայց կա հավանականություն, որ թուլացած վիրուսը կարող է վերադառնալ իր նախնական տեսակին և պատվաստվելիս հիվանդություն առաջացնել:

Օգոստոսին Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունը գրանցեց աշխարհում առաջին պատվաստանյութը COVID-19-ի կանխարգելման համար, որը մշակվել է Գամալեա գիտական հետազոտությունների կենտրոնի կողմից և արտադրվել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Սա վեկտորային տիպի դեղ է, այն ստացել է «Sputnik V» անվանումը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում փորձարկվում է ևս չորս պատվաստանյութ՝ մշակված Վեկտոր կենտրոնի, Չումակով կենտրոնի, չինական Sinopharm-ի և անգլո-շվեդական AstraZeneca-ի կողմից:

Աղբյուր` Panorama.am

15:00 25.09.2020

Ամենաշատ ընթերցվածները