ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է հաստատվել
16:00 25.09.2020

Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 10 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակակիրը Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ է:

Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:
 
Առողջացել է 8 քաղաքացի:
 
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 404 մարդու մոտ, որից 337-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:
 
Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:
 
Մինչ այսօր կատարվել է 14 043 փորձանմուշի հետազոտություն:
 
Աղբյուրը՝ ԱՀ ԱՆ
16:00 25.09.2020