ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Շարունակելով կառուցել
19:00 25.09.2020

Շարունակելով կառուցել

Գորիս քաղաքի միջով հոսող Վարարակն գետի աջափնյա և ձախափնյա հատվածները վերակառուցվում են:

Գորիս քաղաքի միջով հոսող Վարարակն գետի հունի մաքրման աշխատանքներից հետո, այժմ իրականացվում են աջափնյա և ձախափնյա հատվածների վերակառուցման աշխատանքներ։ Կատարվող աշխատանքները ներառում են գետի հենապատերի ամրակայում, բարեկարգված հատվածներում ճեմուղու կառուցում։ Նախատեսվում է նաև հետիոտային կամրջի վերակառուցում, արտաքին լուսավորության անցկացում, հեծանվային երթուղու ձևավորում՝ հին և նոր Գորիս քաղաքի հատվածների միջև։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Տեղական տնտեսություն և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում, Զբոսաշրջության կոմիտեի և ՀՏԶՀ –ի կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ։

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

19:00 25.09.2020

Ամենաշատ ընթերցվածները