ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Համբուրգում կայացել է Թրամփ-Պուտինը առաջին ձեռքսեղմումը
20:20 07.07.2017

Համբուրգում կայացել է Թրամփ-Պուտինը առաջին ձեռքսեղմումը

The Associated Press լրատվական գործակալությունը գրում է.«Լայն ժպիտներով և ջերմ ձեռքսեղմմամբ հանդիպել են ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը:

Մինչև պաշտոնական, նստած կարգով հանդիպման սկիզբը նրանց նկատել են հաճոյախոսություններ փոխանակելիս:

Մի քանի տեսանյութերում երևում է, թե ինչպես է Թրամփն իր ձեռքը մեկնում Պուտինին, երբ պաշտոնյաները կանգնած են կլոր սեղանների շուրջ, ապա փոխադարձաբար ժպտալով մի քանի անգամ սեղմում իր ռուս գործընկերոջ արմունկը:

Սա առաջին երես առ երես հանդիպումն է երկու երկրների առաջնորդների միջև, ովքեր նախկինում՝ հունվարին, միմյանց հետ զրուցել են հեռախոսի միջոցով Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ Նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության առթիվ:

Սպիտակ տունը Թրամփ-Պուտին հանդիպմանը նախատեսել են հատկացնել 35 րոպե ժամանակ: Երկու նախագահները բանակցելու են Սիրիայի և այլ հարցերի շուրջ՝ G-20-ի շրջանակում մի շարք այլ հարցերի քննարկմանը զուգահեռ»:

Տեսանյութը՝ այստեղ:

Լուսանկարը՝ Express.co.uk-ի

20:20 07.07.2017

Ամենաշատ ընթերցվածները