ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ինչո՞ւ է հետ ուղարկվել շաքարավազը
15:00 19.07.2017

Ինչո՞ւ է հետ ուղարկվել շաքարավազը

«Իրավունք» թերթը գրում է.«Երեք ամիս առաջ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարել էր, որ 3 օր ռուս-վրացական սահմանին կանգնեցված ապրանքը՝ շաքարավազը, անցնելով բոլոր ստուգումները, «չերևացող» ձեռքի շնորհիվ հետ ուղարկվեց, իսկ ռուս գործընկերները հրաժարվեցին շարունակել՝ տեղ հասցնելը համարելով անհնարին:

«Հայազնի» անդամը նաև գրել էր, որ տեղի ունեցածի մասին մանրամասն կներկայացնի հաշվետվություն: «Իրավունքի» տեղեկություններով «Հայազնի» անդամը օգոստոսին կներկայացնի մանրակրկիտ ուսումնասիրություն, թե ում «թեթև» ձեռքով հետ ուղարկվեց ապրանքը:

Կուսակցականի նպատակն է կոտրել Հայաստանում մոնոպոլիաները՝ մասնավորապես շաքարային «իմպերիան», որի ղեկավարը պատգամավոր և գործարար Սամվել Ալեքսանյանն է: Հայտնի է, որ շաքար ներկրելու մենաշնորհը նրանն է:

Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ ամիս «Հայազնը» լուծարվեց ու միացավ ՍԴՀԿ-ին»:

15:00 19.07.2017

Ամենաշատ ընթերցվածները