ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սասնա ծռերի գործով նիստն ընդմիջվեց
15:45 19.07.2017

Սասնա ծռերի գործով նիստն ընդմիջվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստը:

«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ խմբի անդամներից նիստերի դահլիճ չէին ներկայացվել Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ), Գագիկ Եղիազարյանը: Նրանց նկատմամբ նախորդ նիստերից մեկում դատարանը սանկցիա էր կիրառել՝ նիստերի դահլիճից հեռացում:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասել է, որ մի քանի պաշտպաններ, մասնավորապես Արայիկ Պապիկյանը, Հայկ Ալումյանը, Լուսինե Սահակյանը, Մուշեղ Շուշանյանը դատական նիստին չեն ներկայացել: Ասել է, որ երեք փաստաբանից դատարանը դիմում է ստացել, սակայն այն չի հրապարակել:

Ինչ վերաբերում է Մուշեղ Շուշանյանին, ապա փաստաբաններից Արա Ղարագյոզյանն ասել է, որ Շուշանյանին նիստից առաջ փորձել են խուզարկել, ինչից հրաժարվել է և չի կարողացել մտնել նիստերի դահլիճից:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի

15:45 19.07.2017