ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ նիստի հայտարարությունը
16:25 19.07.2017

ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ նիստի հայտարարությունը

«Առավոտ» օրաթերթը մեջբերում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ հուլիսի 17-ին կայացած համատեղ նիստում հնչած հայտարարությունը, որի մի մասը ներկայացվում է ստորև.

«Քննելով ՀՀ ներքին և արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակը, երկրի ռազմավարական զարգացման առաջնահերթությունները և այդ ուղղություններով կուսակցության կատարած աշխատանքներն ու անելիքները, ինչպես նաև հավատարիմ մեր նախընտրական խոստմանը, այն է` պարբերաբար հանդես գալ կատարված և առաջիկա աշխատանքների հանրային հաշվետվությամբ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կատարում է հետևյալ հաստատումները.

— Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ: Սահմանադրության բարեփոխումներից բխող օրենսդրական և պետական կառավարման համակարգի փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում պետության ու հասարակության զարգացման, ժամանակակից ժողովրդավարական պետության կառուցման համար:

— Հայաստանի Հանրապետությունը շարունակում է դիմակայել արտաքին քաղաքական մարտահրավերներին, որոնք ստիպում են անցում կատարել առաջանցիկ զարգացման քաղաքականության: Առաջնահերթ է դառնում մեր երկրի զարգացման ռազմավարական տեսլականի մշակումը և դրանից բխող ծրագրերի իրագործումը:

— Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության հիմնախնդիրը շարունակում է հիմնական օրակարգ մնալ և էապես պայմանավորում է թե՛ առկա իրավիճակը, թե՛ զարգացման ռազմավարական ծրագրերի առաջնահերթությունները:

— Խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ՀՀ Կառավարության ներկայացրած գործունեության ծրագիրը բխում է Քաղաքական կոալիցիայի հուշագրով ամրագրված սկզբունքներից ու առաջնահերթություններից և ներառում է ՀՅԴ քաղաքական ուղեգծի սկզբունքային հաստատումները: 

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ NewsArmenia.am-ի

16:25 19.07.2017

Ամենաշատ ընթերցվածները