ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թբիլիսիում վրացի և ադրբեջանցի ֆուտբոլային ֆաների միջև քաշքշուկ է տեղի ունեցել
17:25 19.07.2017

Թբիլիսիում վրացի և ադրբեջանցի ֆուտբոլային ֆաների միջև քաշքշուկ է տեղի ունեցել

«Ազատություն» ռադիոկայանի կայքից տեղեկանում ենք, որ հուլիսի 18-ին Թբիլիսիում կայացած ֆուտբոլի հանդիպմանը բախում է տեղի ունեցել վրացի և ադրբեջանցի ֆուտբոլային ֆաների միջև:

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Թբիլիսիում «Սամտրեդիա» ակումբը ընդունել էր ադրբեջանական «Ղարաբաղ» թիմին: Երեկ երեկոյան կայացած խաղից առաջ մարզադաշտի մոտ երկու թիմերի երկրպագուների միջև լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է կռվի: Վրացի ֆաները հարձակվել են ադրբեջանցիների վրա, վիրավորել նրանցից մեկի ձեռքը և խլել Ադրբեջանի դրոշը:

Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Սա պատասխան հանդիպումն էր, Բաքվում «Ղարաբաղ»-ը հաղթել էր 5:0 խոշոր հաշվով:

 

17:25 19.07.2017

Ամենաշատ ընթերցվածները