ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արցախի հանրապետության նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը
19:05 19.07.2017

Արցախի հանրապետության նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը

Բակո Սահակյանն այսօր վերընտրվել է Արցախի հանրապետության նախագահ: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանի կայքից:

Ընտրությունը կայացավ Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում. Բակո Սահակյանի օգտին քվեարկեց 28, նրա միակ մրցակից, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի օգտին՝ 4 պատգամավոր:

Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանի երեք խոշորագույն խմբակցությունները՝ «Հայրենիք»-ը, ՀՅ Դաշնակցությունը և «Ժողովրդավարություն»-ը, ընտրություններում սատարում էին Արցախն արդեն տասը տարի ղեկավարող Բակո Սահակյանին, ընդդիմադիր «Շարժում 88»-ը՝ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանին:

Բակո Սահակյանը Արցախը կշարունակի ղեկավարել նաև անցումային եռամյա փուլում՝ մինչև փոփոխված Սահմանադրության ամբողջապես կյանքի կոչվելը:

2020 թվականին Ղարաբաղում կանցկացվեն խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Լուսանկարը՝ Dialogue.am-ի

19:05 19.07.2017

Ամենաշատ ընթերցվածները