ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
19:25 19.07.2017

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հուլիսի 19-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։ 

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Արցախի հանրապետության Արտաքին գործերի նախարարություն

19:25 19.07.2017

Ամենաշատ ընթերցվածները