ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Despacito»-ն դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ հեռարձակված երգը
19:45 19.07.2017

«Despacito»-ն դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ հեռարձակված երգը

Լուիս Ֆոնսիի և Daddy Yankee-ի համատեղ ձայնագրած «Despacito» երգը հունվարին ներկայացվելուց ի վեր  աշխարհի 45 երկրում գլխավորում է Billbaord-ի երաժշտական հիթ շքերթները։ Այս մասին տեղեկանում ենք Tert.am-ից:

Ինչպես հայտնում է The Independent-ը՝ այժմ այն  ճանաչվել է աշխարհում ամենաշատ հեռարձակված երգը։

Universal Music Latin Entertainment-ը հայտարարել է, որ 6 ամսվա ընթացքում այն ամբողջ աշխարհում հեռարձակվել է ավելի քան 4.6 մլրդ անգամ։

Ներկայում «Despacito»-ն YouTube-ում ունի մոտ 2.7 մլրդ դիտում։

Աղբյուրը հավելում է, որ մինչ այս աշխարհում ամենաշատ հեռարձակված երգն էր համարվում Ջասթին Բիբերի Sorry-ն, որը հեռարձակվել է 4.38 մլրդ անգամ։

 

19:45 19.07.2017