ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին նոր աշխատատեղեր ստեղծել. ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան
11:35 20.07.2017

ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին նոր աշխատատեղեր ստեղծել. ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում փորձում է շեշտը դնել Հայաստանի ներսում նոր աշխատատեղերի ստեղծման վրա, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի համար վճռական 1990-ականների երկրորդ կեսին Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Փիթեր Թոմսենը.

«Ի սկզբանե մենք ցանկացել ենք Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելուց անցում կատարել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, իսկ երրորդ փուլում, երբ օգնության կարիքը նվազի, անցնել առևտրի և ներդրումների, որոնք հայերի համար աշխատատեղեր կստեղծեն»:

Դեսպան Թոմսենի խոսքով՝ այսօր Հայաստանն ու Միացյալ Նահանգները անցում են կատարում հենց դեպի երրորդ փուլ, երբ ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին նվազում է, սակայն փոխարենը երկիր են գալիս ամերիկյան ներդրումներ, որոնց շնորհիվ Հայաստանում նոր արտադրություններ կստեղծվեն: Այս կապակցությամբ ամերիկյան նախկին դիվանագետը շեշտում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի աշխատանքը, ով վերջերս այցելել էր Կալիֆորնիայում գործող առաջադեմ ընկերություններ:

«Դա փայլուն դիվանագիտության օրինակ է. նա փորձում է Google-ը, Microsoft-ը և այլ հսկաների Հայաստան բերել, որպեսզի Հայաստանում պատվիրեն ծրագրային որոշ լուծումներ»:

Տնտեսական հարցերից բացի Հայաստանին անհրաժեշտ է կարգավորել նաև քաղաքական, առաջին հերթին՝ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, նշում է նախկին դեսպանը»,- ամփոփում է օրաթերթը:

Լուսանկարը՝ Economist.com-ի

11:35 20.07.2017