ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ըստ վարչապետի՝ բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում էլ անհավասար մրցակցություն կա
13:15 20.07.2017

Ըստ վարչապետի՝ բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում էլ անհավասար մրցակցություն կա

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով բնական ռեսուրսների օգտագործմանը, նշել է, որ առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի ռեսուրսների օգտագործումը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջև: Վարչապետի խոսքերը փոխանցում է «Առավոտ» օրաթերթը:

Հաշվի առնելով այս ոլորտում առկա խնդիրները՝ Կարեն Կարապետյանը Բնապահպանության նախարարին հանձնարարել է երկամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակից ավելի օգտագործման խնդրի կանոնակարգման վերաբերյալ:

Պետք է մշակվի նաև ոլորտի խնդիրների հստակեցմանն ուղղված օրենսդրական փաթեթ: 

Լուսանկարը՝ Gov.am-ի

13:15 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները