ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երկրաշարժ Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք. զգացվել է Արցախում
13:35 20.07.2017

Երկրաշարժ Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք. զգացվել է Արցախում

Սույն թվականի հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:22-ին (Գրինվիչի ժամանակով` 06:22-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 39.800 և արևմտյան երկայնության 48.500աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք), օջախի 20 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ :

Երկրաշարժը զգացվել է Արցախի տարածքում՝ Հադրութ քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

13:35 20.07.2017