ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Rolls-Royce-ը հրապարակել է նոր Phantom-ի առաջին լուսանկարը
15:15 20.07.2017

Rolls-Royce-ը հրապարակել է նոր Phantom-ի առաջին լուսանկարը

Բրիտանական հեղինակավոր Rolls-Royce մեքենաշինական ընկերությունը նոր սերնդի Phantom մեքենայի պաշտոնական շնորհանդեսից առաջ հրապարակել է շքեղ փոխադրամիջոցի առաջին լուսանկարը: Այս մասին կարդում ենք Tert.am-ում:

Ինչպես նշում է Luxury Launches-ը՝ նորույթը, որը ստացել է Phantom VIII անվանումը, պաշտոնապես ներկայացվելու է հուլիսի 27-ին:

Շնորհանդեսի ընթացքում բրիտանական ավտոարտադրողը կցուցադրի նաև Phantom-ի նախորդ 8 մոդելները, որոնք մեծ ճանաչում ու հեղինակություն են վայելում աշխարհի ավտոսիրողների շրջանում:

Հավելենք, որ հրապարակված լուսանկարում երևում է միայն մեքենայի առաջնամասի մի հատվածը: Կադրը շատ տեղեկություն չի ներկայացնում նորույթի մասին:

Լուսանկարը՝ LuxuryLaunches.com-ի

15:15 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները