ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արցախում միջազգային աշխատանքային խումբը ծանոթացել է Ասկերովի և Գուլիևի գործերին
15:35 20.07.2017

Արցախում միջազգային աշխատանքային խումբը ծանոթացել է Ասկերովի և Գուլիևի գործերին

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«2017թ. հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության ՄԻՊ-ն ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին և Բերնհարդ Քլազենին։

Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Մելիքյանը ներկայացրել է ԱրՀ ՄԻՊ հաստատության կարգավիճակը, ծավալած գործունեությունը, մասնավորապես Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ փաստահավաքության արդյունքները:

Խմբի համանախագահների խնդրանքով Պաշտպանն ԱրՀ օրենսդրությամբ սահմանված իր մանդատի շրջանակներում նրանց համար հնարավորություն է ստեղծել ուսումնասիրելու մի շարք հանցագործությունների համար ԱրՀ դատարանների կողմից դատապարտված Դ.Ասկերովի և Շ.Գուլիևի վերաբերյալ քրեական գործի նյութերը, «Շուշի» ՔԿՀ-ում ծանոթանալու նշված դատապարտյալների պատիժը կրելու պայմաններին, ինչպես նաև տեսակցելու նրանց։

Խմբի համանախագահները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար»,- ամփոփում է ՀԺ-ն։

 

15:35 20.07.2017