ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ինչից է վախենում «Սասնա Ծռերի» գործով դատավորը
15:55 20.07.2017

Ինչից է վախենում «Սասնա Ծռերի» գործով դատավորը

«Ժողովուրդ» օրաթերթում կարդում ենք.«Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, որ քննում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով աղմկահարույց քրեական գործը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահ հայտնեց, որ վախենալու ոչինչ չունի:

Ինչպես հայտնի է՝ 2016 թվականին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը: Բախումների արդյունքում և դրան հաջորդող օրերին սպանվեց 3 ոստիկան, և վիրավորվեցին քաղաքացիներ:

2017 թվականի մայիսին հատուկ քննչական ծառայությունը ավարտեց այս դեպքերի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը և ուղարկեց դատարան: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աղմկահարույց այս գործի քննությունը մակագրվեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Այս գործով մինչ օրս տեղի է ունեցել շուրջ 3-4 դատական նիստ, սակայն քննությունը դոփում է տեղում:

Բանն այն է, որ Արտուշ Գաբրիելյանը կամ սանկցիաներ է կիրառում փաստաբանների նկատմամբ, կամ դատական նիստերն է մի քանի ժամով հետաձգում: Մինչ օրս դատավորը չի կարդացել մեղադրական եզրակացությունը կամ առհասարակ ամբաստանյալներին չի հարցրել՝ ընդունո՞ւմ են իրենց առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:

«Ժողովուրդ»-ը դատավորի նյարդային պահվածքի, կիրառած սանկցիաների և ունեցած վախերի մասին զրուցեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ:

-Պարո՛ն Գաբրիելյան, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների գործով դատական նիստի ժամանակ մշտապես նյարդային վիճակում եք, գոռում եք, Ձեզ համար դժվա՞ր քրեական գործ է, չե՞ք կարողանում նիստը վարել առավել հանգիստ հոգեվիճակում:

-Չէ՛, չէ՛, ջղայնանալը դրա հետ կապ չունի, ցանկացած, կարող է այն պրիմիտիվ գողություն առաջին մասով գործ լինի, ասենք թե լուրջ բան չլինի, դու բարկանաս, դա չի կարևորը: Ուղղակի պահ կա՝ սովորական գործեր են, ես ասեմ, որ սա իմ համար մի արտառոց գործ չէ…ես ավելի բարդ գործեր եմ լսել: Այնպես որ, բոլորի մոտ էլ ստացվում է. այդտեղ բան չկա»: 

Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա հոդվածում:

Լուսանկարը՝ Epress.am-ի 

15:55 20.07.2017