ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Լևոն Տեր-Պետրոսյանը Ելցինից մրցանակ է ուզել Ադրբեջանը ԱՊՀ վերադարձնելու համար
16:15 20.07.2017

Լևոն Տեր-Պետրոսյանը Ելցինից մրցանակ է ուզել Ադրբեջանը ԱՊՀ վերադարձնելու համար

«Առավոտ» օրաթերթը գրում է.«Այսօր ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը «Սպուտնիկ Արմենիա» ակումբում Արցախյան հակամարտության կարգավորմանն անդրադարձավ:

Նա ասաց, որ բնական է՝ մտահոգություններ կան խնդրի հետ կապված, քանի որ որևէ մեկը չի կարող ասել, թե ինչով հարցը կավարտվի, դրա համար էլ առաջանում են որոշակի մտահոգություններ:

Հարցին, թե Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից հետո ինչ քայլեր կարող են ձեռնարկվել և ինչու են համանախագահները այդքան պասիվ՝ նա պատասխանեց, որ իսկապես Մինսկի  խումբը ոչ միայն չի ցուցաբերում անհրաժեշտ ազդեցություն Բաքվի վրա, այլև կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում՝ հավանաբար տարածաշրջանային իրենց շահերից ելնելով. կամ ռեսուրսներ չունեն, կամ չունեն պատշաճ ազդեցություն այդ երկրի վրա, որովհետև Ադրբեջանը վայելում է Թուրքիայի լուրջ աջակցությունը, նաև Պակիստանի:

Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ըստ Միհրանյանի, հաշվի առնելով, որ ՌԴ-ն ձգտում է պահպանել հնարավորինս մեծ ազդեցություն հետխորհրդային երկրներում, իսկ  Ադրբեջանը ԵՏՄ անդամ չէ, ՀԱՊԿ անդամ չէ, ամեն դեպքում փորձում է Ադրբեջանին բաց չթողնել և ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում: Այս փուլում ՌԴ-ն տնտեսական շահեր ունի Ադրբեջանի հետ»: 

Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա հոդվածում:

16:15 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները