ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Անհրաժեշտ պահերին կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը». ՀՀ ՊՆ խոսնակ
16:55 20.07.2017

«Անհրաժեշտ պահերին կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը». ՀՀ ՊՆ խոսնակ

«Անհրաժեշտ պահերին մենք, ինչպես ցույց ենք տվել, այնպես էլ կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը»,- Ֆեյսբուքում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով․- «Փաստաթղթավորումն էլ կլինեն այդ արդյունավետության արձագանքները»:

«Ադրբեջանական քարոզչության պատվիրատուները կեղծ օգտատերերի հնարած լուրերով մարտական ոգուց խոսելուց հետո հիմա էլ անցել են զենքերի կիրառման մասին միջազգային պայմանագրերին: Փորձում են ադրբեջանցի մայրերին համոզել, որ հայերը ոչ միայն դուխ չունեն, նաև նոր ձեռք բերվող զենքերի կիրառման իրավունքը չունեն:

Սույն մոլորյալներին խորհուրդ ենք տալիս անհատապես դա բացատրել մահացող, բայց թաքցրած ադրբեջանցի զինվորների ծնողներին: Այն զինվորների, որոնք մահանում են հայկական արկերից, հայկական դիպուկահարներից և այլն»,- շեշտել է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ի ասուլիսի ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր․- «Վերջին տասն օրվա ընթացքում արդեն հաստատված տվյալներով մեր կողմից ադրբեջանական կողմը ունի առնվազն հաստատված 8 զոհ, չհաստատված թիվը շատ ավելի մեծ է: Այդ 8 զոհից դեռևս ոչ մեկ հուղարկավորված չի մեր տվյալներով ադրբեջանական մամուլում որևէ լուր այդ 8 զոհի մասին մինչ օրս չկա»:

Լուսանկարը՝ Lragir.am-ի

16:55 20.07.2017