ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ասսադի որդին կիսվել է պատերազմի մասին իր մտքերով
17:35 20.07.2017

Ասսադի որդին կիսվել է պատերազմի մասին իր մտքերով

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի որդին՝ Հաֆեզը, հայտնել է, որ դարձել է իր երկրում տեղի ունեցող սարսափելի բոլոր իրադարձությունների ականատեսը: Այս մասին հաղորդել է բրազիլական O Globo տերտը, որին էլ հղում է կատարում РИА Новости-ն:

«Ես ապրում և տեսնում եմ իմ երկրում տիրող զարհուրելի պատկերը: Բնակչությունն ու կառավարությունը միավորվել են ընդդեմ երկրի զավթիչների»,- ասել է բրազիլական հրատարակչությանը 15-ամյա Հաֆեզ Ասսադը, ով հուլիսի 19-ին ժամանել է Ռիո դե Ժանեյրո, որպեսզի մասնակցի մաթեմատիկայի օլիմպիադայի:

«Ես գիտեմ, թե ինչպիսի մարդ է հայրս: Իբրև նախագահ՝ մարդիկ շատ բաներ են խոսում նրա մասին: Շատերն էլ կույր են: Բայց այն, ինչ իրենք ասում են, չի արտահայտում իրականությունը»,- պատասխանել է Բաշարի ավագ որդին լրագրողի այն հարցին, թե ինչ է նա զգում, երբ իր հորն անվանում են բռնապետ:

Հենց ինքը՝ Բաշար ալ-Ասսադը, ընդգծել է, որ չի բացառում այնպիսի իրավիճակ, երբ իր ընտանիքը չի գտնվի իշխանության ղեկին, քանի որ երկիրը պատկանում է բոլոր սիրիացիներին, այլ ոչ միայն իր բարեկամներին:

Հաֆեզ ալ-Ասսադը մեկն է Բաշար ալ-Ասսադի և Ասմա ալ-Ահրասի երեք երեխաներից: Մայրը՝ Ասման, հմտացած է համակարգչային տեխնոլոգիաների և ֆրանսիական գրականության բնագավառներում: Հաֆեզն ունի մեկ քույր և մեկ եղբայր:

Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը մեկնարկել է 2011թ. մարտին բռնկված հակակառավարական ցույցերից, որոնք աստիճանաբար վերածվեցին ոստիկանների հետ զինված բախումների: ՄԱԿ-ի և միջազգային մի շարք այլ կազմակերպությունների տարբեր հաշվարկներով առ այսօր Սիրիայում ընթացող պատերազմը խլել է ավելի քան կես մլն մարդու կյանք:

Լուսանկարը՝ 24smi.org-ի

17:35 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները