ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախի ԱԺ Փոխնախագահն ընդունել է սփյուռքահայ մի խումբ երիտասարդների
17:55 20.07.2017

Արցախի ԱԺ Փոխնախագահն ընդունել է սփյուռքահայ մի խումբ երիտասարդների

Հուլիսի 20-ին ԱԺ նիստերի մեծ դահլիճում Խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության և Նոր Ջուղայի պատանեկան միության անդամներին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունը, որին էլ հղում է կատարում Tert.am-ը:

Ողջունելով երիտասարդներին՝ Վահրամ Բալայանը ներկայացրել է Արցախի պատմությունը, անդրադարձել Ազգային ժողովի գործունեությանը, կառուցվածքին, տնտեսության ներկայիս վիճակին, բանակաշինության և մշակույթի ոլորտներին:

Խոսելով երկրի զարգացման գործում երիտասարդության դերի մասին՝ Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է նրանց ներուժը՝ կոչ անելով անմասն չմնալ հայրենիքում կատարվող գործընթացներից:

«Կարծում եմ՝ համաքայլ լինելու և միասին հարցեր լուծելու անհրաժեշտությունը կա: Այդ պարագայում միայն այն ամենը, ինչ այսօր ունենք, կկրկնապատկվի, կքառապատկվի և այդ ճանապարհով կունենանք մեր երազած միացյալ Հայաստանը»,- նշել է Վահրամ Բալայանը:

Հանդիպման ընթացքում երիտասարդներն ԱԺ Նախագահի տեղակալին առաջադրել են Ստեփանակերտի օդանավակայանին, փետրվարին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներին, բանակաշինությանը, Արցախում կրթական համակարգի հեռանկարներին և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:

Ամփոփելով հանդիպումը՝ Վահրամ Բալայանն առաջարկել է երիտասարդներին առավել հաճախ այցելել Արցախ՝ իրենց հետ բերելով նորանոր մարդիկ՝ այդպիսով նպաստելով հայրենաճանաչությանն ու հայրենադարձությանը:

Լուսանկարը՝ Nakr.am-ի

17:55 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները