ԱՎԵԼԻՆ

Հասարակական

16,000 դրամով կտուգանվեն ծխախոտի մնացորդը գետնին գցող քաղաքացիները
18:15 20.07.2017

16,000 դրամով կտուգանվեն ծխախոտի մնացորդը գետնին գցող քաղաքացիները

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«Կառավարության այսօրվա նիստից հետո Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ աղբահանությանն ու քաղաքացիների կողմից չսահմանված վայրում աղբ թափելու արատավոր երևույթին:

Նախարարի խոսքով՝ եկող տարի 10 հազար աղբաման կտեղադրվի զբոսաշրջային վայրերում և այն տեղերում, որտեղ աղբամանների բաց կա:

«Սրանով մենք փորձելու ենք հասարակական վայրերում ապահովել աղբամանների առկայությունը: Համայնքները պետք է պարտավորվեն աղբամաններ ձեռք բերել: Պետությունն այս հարցում ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում»,- ասաց Դավիթ Լոքյանը:

Նախարարաը նշեց, որ արդեն պատրաստվել են հոլովակներ, որոնք շրջանառության մեջ կդրվեն, որպեսզի քաղաքացիները աղբ չթափեն չսահմանված վայրերում: Անդրադառնալով աղբ թափելու տուգանքներին՝ Նախարարը նշեց, որ կոշտ վարչական պատասխանատվություն է նախատեսվելու: Օրենսդրական փոփոխությունն ուղարկվել է արդեն Արդարադատության նախարարություն:

«Մեքենայից աղբ նետելու, փողոցում ծխախոտի մնացորդ նետելու համար սա կոդեքս է մունիցիպալ աղբահանության և սանիտարական մաքրման նպատակով: Նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 200-300 հազար դրամի»,- ասաց Դավիթ Լոքյանը՝ նշելով, որ մյուս երկրների հետ համեմատ Հայաստանում տուգանքների չափը փոքր է:

 

18:15 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները