ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մխիթարյանի գոլային փոխանցումը օգնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաղթել «Մանչեսթեր Սիթի»-ին
11:35 21.07.2017

Մխիթարյանի գոլային փոխանցումը օգնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաղթել «Մանչեսթեր Սիթի»-ին

Պատմության մեջ առաջին անգամ մանչեսթերյան դերբին տեղի ունեցավ Մանչեսթերից դուրս: ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

2:0 հաշվով առավելության հասավ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը: 37-րդ և 39-րդ րոպեներին աչքի ընկան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն և անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որին արդյունավետ փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ավաքը փոխարինվեց 62-րդ րոպեին:

Դիտարժան դրվագները՝ այստեղ:

Լուսանկարը՝ Espnfc.com-ի

11:35 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները