ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը թաքցնում իր կենսագրության կարևոր հատվածը
12:15 21.07.2017

Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը թաքցնում իր կենսագրության կարևոր հատվածը

«Ժողովուրդ» թերթը գրում է.«ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով մշտապես պարծենում է, որ երիտասարդ տարիքում հիմնադրել է «Քեթրին Գրուպ» ընկերությունը, Խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված իր կենսագրականում այդ մասին ոչինչ չի հիշատակել:

«Ժողովուրդ»-ը նկատեց, որ ԱԺ պաշտոնական կայքում նրա կենսագրականում ծննդյան մասին տեղեկությունից միանգամից անցում է կատարվում 1998-2000 թվականներին, և նշված է, որ այդ տարիներին նա ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում: Մինչդեռ Պողոսյանը ժամանակին հայտարարել էր, թե ինքը 1997 թվականին՝ 21 տարեկան հասակում, հիմնադրել է այդ ընկերությունը:

Լրագրողների հետ գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում նա չի զլանում և հիշեցնում է, որ այդ ընկերության հիմնադիրն է, սակայն, չգիտես ինչու, ԱԺ կենսագրականում որոշել է այդ փաստը թաքցնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Toplur.am-ի

12:15 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները