ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան
12:55 21.07.2017

Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ. տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որին էլ հղում է կատարում «Հայկական ժամանակ» օրաթերթը։ 

Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:  

ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը որոշում է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:

Օրաթերթը հիշեցնում է, որ Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղևորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի և 9 ամիս ժամկետով ազատազրկման: Վճիռը հրապարակելուց հետո մեկնարկել էր Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման հարցը:

Լուսանկարը՝ Tert.am-ի

12:55 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները