ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ ֆիննախը 2 մլրդ դոլարով տուգանել է Exxon Mobil-ին, Թիլերսոնը դիմել է դատարան
14:35 21.07.2017

ԱՄՆ ֆիննախը 2 մլրդ դոլարով տուգանել է Exxon Mobil-ին, Թիլերսոնը դիմել է դատարան

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը 2 մլրդ դոլարով տուգանել է նավթագազային հսկա Exxon Mobil ընկերությանը՝ 2014 թվականին Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները խախտելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանի կայքից:

Խախտումը տեղի է ունեցել 2014թ. մայիսին նախագահ Բարաք Օբամայի կողմից պատժամիջոցներ սահմանելուց շաբաթներ անց։ Պատժամիջոցներն ուղղված են առաջին հերթին ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերության և մասնավորապես դրա ղեկավար Իգոր Սեչինի դեմ։

Ֆինանսների նախարարության հայտարարությունում ասվում է, որ Exxon Mobil-ի դուստր ձեռնարկությունները տարբեր պայմանագրեր են ստորագրել Սեչինի հետ։

ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, ով այն ժամանակ Exxon Mobil-ի ղեկավարն էր, Ֆինանսների նախարարության այս գործողությունները սկզբունքորեն անարդար է անվանել և հայցով դիմել է դաշնային դատարան։

Նշենք, որ Exxon Mobil-ը միայն անցած տարի 7.8 միլիարդ դոլարի շահույթ է ունեցել։

Լուսանկարը՝ Seekingalpha.com-ի

14:35 21.07.2017