ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հզոր երկրաշարժ Թուրքիայի և Հունաստանի ափերի մոտ. կան զոհեր
14:55 21.07.2017

Հզոր երկրաշարժ Թուրքիայի և Հունաստանի ափերի մոտ. կան զոհեր

Հուլիսի 20-ի գիշերը լույս 21-ին երկրաշարժ է տեղի ունեցել Էգեյան ծովում: Մագնիտուդը կազմել է 6.7 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի և Հունաստանի ափերի մոտ է եղել՝ Կոս կղզուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Ըստ տեղի իշխանությունների՝ 2 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը տուժել է, գրում է Deutsche Welle-ն, որին էլ հղում է կատարում PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը:

Կան լուրջ ավերածություններ, իսկ որոշ ափամերձ շրջաններ անցել են ջրի տակ: Ամենից շատ տուժել են հին շենքերը: Փրկարարներին օգնության է եկել բանակը: Զննվում են տները տուժածներին հայտնաբերելու նպատակով:

Թուրքական Բոդրումում բուժօգնության համար դիմել է 70 մարդ:

Դեռ չի նշվում, թե որքան զոհ ու տուժած կա օտարերկրացիների թվից:

14:55 21.07.2017