ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Նուբարաշեն ՔԿՀ
16:15 21.07.2017

Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Նուբարաշեն ՔԿՀ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է,որ երեկ՝ հուլիսի 20-ին, Մոսկվայից Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասացին Արդարադատության նախարարության լրատվականից:

Հրաչյա Հարությունյանի պատիժը կրելու վայրը որոշում է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ. տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

Լուսանկարը՝ YN.am-ի

16:15 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները