ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ժիրայր Սէֆիլյանը կոչ է արել շրջափակել դատարանի տարածքը
16:35 21.07.2017

Ժիրայր Սէֆիլյանը կոչ է արել շրջափակել դատարանի տարածքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.««Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև ընթերցեց Ժիրայր Սէֆիլյանի բաց նամակը, որով նա կոչ է անում շրջափակել դատարանի տարածքը ու ստիպել ազատել «Սասնա ծռերին»:

Նշենք, որ այսօր պետք է կայանար այս գործով դատական նիստը: Քիչ առաջ Սէֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը  բոյկոտեց դատական նիստը, քանի որ իր պաշտպանյալը չէր բերվել դատարան: Դատավորն ընդմիջում է հայտարարել»:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում 

16:35 21.07.2017

Ամենաշատ ընթերցվածները